ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը ասել է, որ դաշնակիցները պետք է կարգավորեն տարաձայնությունները և հարգեն միմյանց անվտանգային խնդիրները, հայտնում է almasdarnews.com–ը:
ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Կառնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը փետրվարի սկզբին զեկույց է ներկայացրել Ղարաբաղում իրավիճակի մասին՝ թվարկելով դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական խնդիրները, որ չեն լուծվել 2020-ի սեպտեբեր-նոյեմբերի պատերազմից հետո:
Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը՝ ԱԺ–ն, պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Փետրվարի 16-ին Իրաքի հյուսիսում քրդական Էրբիլ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ, որոնց թվում կա նաև ԱՄՆ զինծառայող։ Հրթիռային հարվածները հասցվել են օդանավակայից ոչ հեռու, ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...